Թղթի վրա իտալացիները համարվում են բացահայտ ֆավորիտ Հայաստանի դեմ խաղում:
Բուլղարիայի դեմ ոչ ոքի խաղալուց եւ Մալթային հաղթելուց հետո Չեզարե Պրանդելին իր սաներից սպասում է ավելի վստահ ելույթ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 56-րդ տեղը զբաղեցնող հավաքականի դեմ խաղում:
Պաշտպանությունում Պրանդելին կրկին կփորձի Դոմինիկո Կրիշիտոյին: Կիսապաշտպանությունում նորից կխաղա Պիրլո, Մարկիզիո, Դե Ռոսի եռյակը, իսկ նրանց առջեւում տեղ կգտնի Ռիկարդո Մոնտոլիվոն: Հարձակման գծում Մարիո Բալոտելիին կօգնի Պաբլո Օսվալդոն:
Մինչդեռ Հայաստանը կունենա սեփական երկրպագուների աջակցությունը: Վարդան Մինասյանի գլխավորությամբ նրանք վերելք են ապրում եւ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում իրենց խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը:
Սակայն Մինասյանը կադրային խնդիրներ ունի: Սարգիս Հովսեփյանն ավարտել է կարիերան, իսկ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիցելին որակազրկված են: Հարձակման գծում վտանգավոր ֆուտբոլիստների առկայությունը հայերի համար կարող է դառնալ հաղթանակի բանալին:
|