Ինչպես գիտեք Facebook-ը բոլորովին վերջերս փոխեց նաև նկարների դիտման ձևը և այժմ նկարները դիտելիս մեկնաբանությունները հայտնվում են ոչ թե նկարի ներքևում, այլ նրա աջ հատվածում: Նախ նշեմ, նկարների դիտման այս եղանակը ավելի վաղ կիրառվել է Google+-ի կողմից:
Այժմ ներկայացնեմ մի փոքրիկ հնարք, որի միջոցով կարող եք Facebook-ի նկարները դիտել նախկին տարբերակով:
Բացում ենք նկարը և սեղմում ենքF5կոճակը կամ ուղղակի սեղմում ենք բրաուզերի «Перезагрузить» կոճակը, որից հետո նկարը կբացվի նախկին տարբերակով:
Եթե չեք ցանկանում օգտվել վերևում նշված եղանակից, ապա կարող եք փորձել հաջորդ տարբերակը:
Բացում ենք նկարը և բրաուզերի URL դաշտում որոնում ենք "&theater” բառը, որը գտնելուց հետո ջնում ու սեղմում ենք Enter:
Եվ ամենահեշտ տարբերակը՝ ընտրում ենք նկարը և նկարը բացելու հետ միասին սեղմում ենք CTRLկոճակը:
Վերջում առաջարկում եմ դիտել վիդեո տարբերակը: