Суббота, 2024-09-21, 10:24 AM
Приветствую Вас Гость | RSS
Artur
Главная | Блог | Регистрация | Вход

[audio]//okru.do.am/Trailer_Music.mp3[/audio]
Մուտք


Հարցում
  
  
ՈՐ ՍԱՅՏՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎԸ
  
  
   Результат опроса Результаты Все опросы нашего сайта Архив опросов
  
  
Всего голосовало: 403  
  


Block title
Block content


Block title
Block content


Block title
Block content



Գլխավոր
  • Главная
  • Новости
  • Видео
  • Статьи
  • Файлы для minecraft


  • ԺԱՄ



    Главная » 2012 » Май » 1 » Դանդաղաշարժ երեխան տանը և դպրոցում
    12:42 PM
    Դանդաղաշարժ երեխան տանը և դպրոցում

    Նման երեխաները ծաղրանքի  են ենթարկվում  հասակակիցների կողմից, իսկ ծնողները անվանում են նրանց դինջ, քնած և անուշադիր: Բոլոր գործողությունները նրանք կատարում են դանդաղ, իսկ երբեմն կարծես թե քնում են ոտքի վրա:

    Մասնագետները օգտագործում են «դանդաղաշարժ երեխաներ» տերմինը, հոգեբանները նման դեպքում խոսում են հիպոդինամիկ սինդրոմի մասին: Ինչի՞ն պետք է պատրաստ լինեն ծնողները և ինչպես օգնեն իրենց դանդաղաշարժ երեխային հաղթահարել բազմաթիվ խնդիրները:
     

    Խնդիրները սկսվում են դպրոցից

    Կյանքի առաջին տարիների ընթացքում դանդաղաշարժ երեխան գրեթե անհանգստություն չի առաջացնում ծնողների մոտ: Հակառակը, նա շատ «հարմար» է` շատ է քնում, կամակոր չէ, հանգիստ է, միայն խաղահրապարակում նա պասիվ է քան մյուս երեխաները, իսկ  մանկապարտեզում դայակը ասում է, որ նա շատ դանդաղաշարժ է: Սակայն դա միայն փոքրիկ անհարմարություններ են:

    Տանելով դանդաղաշարժ երեխային դպրոց, ծնողները հաճախ չեն էլ կասկածում, որ պահանջները նրա նկատմամբ կտրուկ կփոխվեն և այն, ինչ  աննշան առանձնահատկություն էր, կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Առաջին մի քանի ամիսները կարող են անցնել առանց հանդիմանության` երեխան հանգիստ է, կռվարար չէ, իսկ ցածր ուսումնական հաջողությունները խանգարում են ադապտացիային:

    Երկրորդ կիսամյակը կարող է տհաճ բացահայտումների ժամանակ դառնալ: Ամբողջ դասարանը այսպես թե այնպես ադապտացվել է ընդհանուր ռիթմի և միայն ձեր երեխան է , որ ամեն ինչ փչացնում է` նրան անընդհատ պետք է կամ լրացուցիչ ժամանակ, կամ անհատական առաջադրանքներ: Ամենադժվար աշխատանքը առաջին դասարանցու համար դա  գրել սովորելն է : Ընթերցանությունը նույնպես փորձություն է երեխայի համար: Դպրոցներից շատերում ուսուցիչները իրենց աշխատանքի արդյունքը ցուցաբերելու համար պետք է ներկայացնեն արագ ընթերցանող երեխաների, դրա համար էլ նա շտապեցնում է երեխային, ինչը իր հերթին նյարդայնացնում, շփոթեցնում է:

    Երբ նման երեխային գրատախտակի մոտ են կանչում, նա շփոթվում է, կանգ առնում և լռում, նույնիսկ, եթե գերազանց սովորել է առաջադրանքը: Ստուգողական աշխատանքները և բազմաթիվ թեստերը, որոնք նյարդայնացնում են երեխաներին, նույնպես կարող են ցավալի արդյունքների հանգեցնել: Դանդաղաշարժ երեխան խնդիրների առաջ է կանգնում և ուսուցիչը բողոքում է ծնողներին  երեխայի վատ առաջադիմության, անուշադրության և ուսման նկատմամբ անտարբերության պատճառով:

    Սակայն եթե նման երեխային տեստավորել հանգիստ պայմաններում, ապա կպարզվի, որ նա ոչինչով չի զիջում մյուս երեխաներին և բոլոր ուսումնական առաջադրանքները նրան մյուսների նման հեշտ են տրվում:

    Ինչպիսի՞ն է նա

    Որպեսզի իրավիճակը չսրանա, կարելի է ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել: Նախ և առաջ ուշադիր հետևեք ձեր դանդաղաշարժ երեխային (ի դեպ դանդաղաշարժ համարվում են այն երեխաները, ովքեր ամեն ինչ շատ դանդաղ են անում` ուտում, քայլում, խոսում, այլ ոչ թե այն երեխաները, որոնք ժամանակ առ ժամանակ ծուլանում են): 

    Դանդաղաշարժ երեխաները քիչ և դժկամությամբ են… խոսում, դժվարությամբ են ընկերներ ձեռք բերում, գիրանալու հակում ունեն, չեն կարողանում պաշտպանվել: Համբերատար և սիրող ծնողները կարող են այդ հատկանիշների ետևում տեսնել ոչ թե բացասական, այլ դրական կողմեր: Դանդաղաշարժ երեխաները ուշադիր են և հիմնավոր, չեն դառնում լիդեր ընկերների շրջապատում, սակայն շատ են գնահատում ընկերությունը և լավ վերաբերմունքը: Փոքր հասակում դա կարող է անարխոժություններ առաջացնել` առավել էմոցիոնալ և շարժունակ երեխաները սկզբում ընկերություն են առաջարկում այնուհետև երես թեքում: Այդ պահին ծնողները պետք է աջակցեն երեխային, ով իսկապես տառապում է: Սակայն հետագայում, պատանեկության շրջանում, հավատարմությունը և հուսալիությունը կգնահատվեն ընկերների կողմից, քանի որ ձեր երեխան մեծանում է ուշադիր, խոհուն, կարեկցող և լավ զրուցակից:

    Դանդաղաշարժ երեխաները չեն սիրում փոփոխություններ: Հավանաբար, նրանք նման կերպ պաշտպանվում են իրենց կարծիքով արագընթաց, ագրեսիվ և վտանգավոր աշխարհից: Նրանք խնդրում են կարդալ արդեն իսկ ծանոթ գրքեր, սիրում են զբոսնել ծանոթ վայրերում, դժվարությամբ են ընտելանում նոր վայրում և հետևողական են նոր մարդկանց նկատմամբ: Այսպիսով, եթե դուք արդեն ընտրել եք դպրոցը և ապագա ուսուցչին ձեր երեխայի համար, եթե հնարավոր է խնդրեք նրան պարապել երեխայի հետ, որպեսզի երեխան ընտելանալու և հարմարվելու ժամանակ ունենա:

    Նոր ինֆորմացիան կամ տպավորությունները կարող են վախեցնել դանդաղաշարժ երեխային: Միևնույն ժամանակ նման երեխային չի կարելի թողնել ինքնահոսի, պետք է ստիպել շարժվել.: Օրինակ, եթե դուք ուզում եք ծանոթացնել նրան բազմապատկման աղյուսակի կամ գեոմետրիկ պատկերների հետ, պետք չէ միանգամից բոլոր պատերին կախել համապատասխան աղյուսակներ, քարտեր, խորանարդիկներ, զարգացնող նյութեր: Ավելի լավ է աստիճանաբար ավելացնել նոր առարկաներ արդեն իսկ ծանոթ և յուրացրած թեմաներին համապատասխան: 

    Դանդաղաշարժ երեխաները հիվանդագին են ընկալում յուրաքանչյուր անսպասելի և արմատական փոփոխություններ:

    Պետք է առավել ուշադիր ընտրել ապագա ուսման վայրը, քանի որ դասարան կամ դպրոց փոխելու անհրաժեշտությունը նրանց համար ուղղակի աղետ է: Եթե երեխային սպասվում են որևէ փոփոխություններ` ամառային ուղևորություն անծանոթ վայր, երեխայի ծնունդը, աշխատեք պատրաստել նրան որքան հնարավոր է շուտ, մանրամասն բացատրեք նրան, թե ինչպես կդասավորվի նրա կյանքը նոր պայմաններից հետո: 

    Համակերպվեք երեխայի էության հետ

    Դպրոց ընդունվելուց առաջ շատ կարևոր է հարմարեցնել երեխային, ծանոթացնել նրան հասակակիցների հետ կամ ավելի փոքր երեխաների հետ: Լավ է, եթե երեխաների խմբում կա ևս մի քանի դանդաղաշարժ երեխա: Իսկ ահա որոշումը ամաչկոտ, դանդաղաշարժ և գիրության հակում ունեցող երեխային տալ սպորտի որևե խմբակ պետք է լավ մտածված լինի, քանի որ նման երեխաները կտրականապես չեն սիրում ֆիզկուլտուրան և մրցակցությունը և ծնողները պետք է լավ մտածեն, նման որոշումներ կայացնելուց առաջ, քանի որ արդյունքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ` երեխայի մոտ կարող է տհաճություն առաջանալ ֆիզկուլտուրաի նկատմամբ: Ի դեպ, դանդաղաշարժ աշակերտների ծնողները պետք է հաշվի առնեն, որ յուրաքանչյուր ֆիզկուլտուրայի դաս իսկական փորձություն է երեխայի համար, բացառությամբ այն երեխաների համար, ում բախտը բերել է ուսուցչի հետ:

    Միարժամանակ դանդաղաշարժ երեխաները սիրով և հաջողությամբ զբաղվում են ձեռքի աշխատանքով` կարում, ասեղնագործում, նկարում, հյուսվածքներ անում, այգեգործությամբ զբաղվում: Նման անհատական, մանրակրկիտ, երբեմն միօրինակ աշխատանքը կարող է մեծ հաջողությունների բերել նույնիսկ այլ բնագավառներում: 

    Մի շտապեցրեք, այլ օգնեք

    Խնդիրների գլխավոր պատճառը դանդաղաշարժ երեխայի ներքին տեմպի և կյանքի ռիթմի անհամապատասխանությունն է: Հատկապես դժվար է այն երեխաների համար, որոնք ունեն եռանդուն, գործունյա և «արագընթած» ծնողներ, երբ հաստատակամ մայրիկը փորձում է ձևափոխել երեխայի կյանքի ռիթմը համապատասխանեցնելով այն իր հարմարության հետ, կամ երբ հայրիկը ձգտում է իր չախկալ և համեստ տղայից «իսկական տղամարդ սարքել» այն դեպքում, երբ նա դեռ պատրաստ չէ դրան: Ցավոք ոչմի լավ բան նման դեպքերում չի ստացվի: Ծնողները պետք է հասկանան և համակերպվեն այն փաստի հետ, որ իրենց երեխայի նյարդային համակարգը այլ է, քան մյուս երեխաներինը, դա նույն է, ինչ աչքի գույնը, հասակը, քաշը և այլն:

    Նման դեպքում ամենավատը, ինչ դուք կարող եք անել, դա շտապեցնել և զայրանալ երեխայի վրա: Պատկերացրեք, որ ձեզ ամեն օր ասում են, որ դուք պետք է ավելի բոյով լինեք, քան կաք իրականում: Դուք, իհարկե, կարող եք, ցատկոտել, մատների վրա քայլել, սակայն ոչ միշտ և մեծ ջանքերի շնորհիվ: Երեխան իրեն մոտավորապես նույն կերպ է զգում, երբ դուք փորձում եք փոխել նրա տեմպը: Պատկերացրեք, որ երեխային օրեցօր առավոտից մինչ երեկո շտապեցնում են, արդյունքում հոգնածությունից և շփոթվածությունից ավելի դանդաղաշարժ է դառնում: Փորձեք զսպել ձեզ և մի շտապեցրեք երեխային, թույլ տվեք նրան շարժվել իրեն հարմար տեմպով:

    Իհարկե, դանդաղաշարժ երեխաները չեն տեղավորվում ծնողների լարված ռիթմի մեջ, որոնք միշտ վազում են` աշխատանքի, խանութ, պոլիկլինիկա, տուն, որտեղ նույնպես շատ գործեր են կուտակվել: Միակ բանը, որը դուք, որպես չափահաս, կազմակերպված և եռանդուն մարդ կարող եք անել, գտնել փոքրիկ ընդմիջումներ երեխային «արթնացնելու» համար: Առավոտյան արթնացրեք նրան ժամանակից մի քիչ շուտ, ավելի շատ ժամանակ հատկացրեք ճաշին, հագնվելուն և այլ բաների համար: Տնային աշխատանքները կատարելիս թույլ տվեք երեխային հանգստանալ յուրաքանչյուր առարկայից հետո: Նա դժվարությամբ է սկսում նոր աշխատանքը, այդ պատճառով ավելի լավ է սկսել հեշտ առարկաներից:

    Դպրոցում դանդաղկոտության և ամաչկոտության պատճառով երեխան կարող է վատ առաջադիմություններ ունենալ: Եթե դա այդպես է, փորձեք լավ հոգեբան վարձել, ով կօգնի ձեզ թեսթերի միջոցով հաստատել երեխայի ինտելեկտի բավարար մակարդակը…..: Դա, իհարկե, չի նշանակում, որ այժմ երեխան կստանա սովորելու հարմարավետ պայմաններ, սակայն նման արդյունքների… հիման վրա դուք կարող եք խնդրել ուսուցչին մոտակա ժամանակ չկանչել երեխային գրատախտակի մոտ, չգնահատել բանավոր պատասխանները և լրացուցիչ ժամանակ հատկացնել դասամիջոցի ժամանակ: Ի դեպ, գրատախտակի մոտ պատասխանները կարելի է փոխարինել նախօրոք առաջադրած ստեղծագործական աշխատանքներով, նման կերպ երեխան ժամանակ կունենա պատրաստվելու սպասվող առարկային: 

    Ստուգելով տնային աշխատանքները, ուսուցիչները երբեմն կարծում են, որ առաջադրանքները աշակերտների փոխարեն ծնողներն են կատարում, քանի որ տնային աշխատանքները բավականին տարբերվում են դասարանայիններից: Բանն այն է, որ տանը երեխան լարվածություն չի զգում ժամանակի պակասի պատճառով, դա թույլ է տալիս երեխային ավելի գեղեցիկ գրել և զերծ մնալ սխալներից: Հոգեբանի կարծիքը… կարող է հաստատել այդ կասկածները: Ի դեպ, հոգեբանը կարող է հատուկ վարժություներ նշանակել, որոնք կօգնեն փոխհատուցել երեխայի դանդաղաշարժությունը:

    Շեշտումը դրեք արժանիքներին

    Վերջում ուզում ենք մի քանի խորհուրդ տալ ծնողներին, որոնք կօգնեն իրենց դանդաղաշարժ երեխային ինքնավստահություն և հանգստություն ձեռք բերել: Իսկ դուք ձեր հերթին փորձեք հասկանալ երեխային և նվազեցնել չափազանց բարձր պահանջները: 

    • Մի շտապեցրեք երեխային
    • Հատուկ ժամանակ հատկացրեք նոր գործունեության համար
    • Մի զայրացեք դանդաղաշարժության պատճառով` երեխան պետք է վստահ լինի , որ դուք սիրում եք նրան այնպիսին ինչպիսին որ նա կա: Մի մոռացեք հաճախ խոսել դրա մասին:
    • Մի համեմատեք նրան ավելի շարժունակ, հաջողակ երեխաների հետ: Հնարավոր է, որ երեխան ինքն է հաճախ համեմատում իրեն մյուսների հետ:
    • Գովեք երեխային իր արժանիքների համար: Դանդաղաշարժ երեխաները ծաղրանքի և հավակնության պատճառով կարող են կորցնել ինքնավստահությունը:
    • Խմբակների կամ սպորտաձևի ընտրության նախաձեռնությունը, հավանաբար, պետք է ձերը լինի: Դուք պետք է իմանաք ուղվածությունը և դասացուցակը, համոզեք, որ դա կարող է հետաքրքիր լինել երեխայի համար, մի քանի փորձնական պարապմունքի տարեք երեխային և չստիպեք, եթե երեխան կտրականապես հրաժարվում է շարունակել:
    • Փորձեք այնպիսի դպրոց տանել երեխային, որտեղ նրան կդասավանդեն հանգիստ և դանդաղաշարժ ուսուցիչներ:
    • Կտրուկ փոփոխությունների դեպքում նախօրոք պատրաստեք երեխային:
    • Պատրաստ եղեք նրան, որ հաճույքների շատրվանը` հրավառություն, կրկես, թատրոններ, երկու տասնյակ հյուրեր և նվիրներ, պատրաստված, օրինակ, երեխայի ծննդյան օրվա համար, կարող են չուրախացնել երեխային այնպես, ինչպես որ դուք սպասում եիք:
    • Հատկապես զգուշորեն մոտեցեք ընթերցանությանը` մի շտապեցրեք երեխային, խնդրեք ուսուցչին չզայրանալ դանդաղ կարդալու համար, ուշադրություն մի դարձրեք վատ գնահատականների վրա: Ավելի լավ է կարդա դանդաղ, բայց հաճույքով: Այս դեպքում գրքերը և հանրագիտարանները լավ միջոց են հանդիսանում դանդաղաշարժ երեխայի ինտելեկտուալ զարգացման համար
    Просмотров: 585 | Добавил: ARTUR15 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
    Случайные файлы

    Copyright MyCorp © 2024