Суббота, 2024-09-21, 9:07 AM
Приветствую Вас Гость | RSS
Artur
Главная | Блог | Регистрация | Вход

[audio]//okru.do.am/Trailer_Music.mp3[/audio]
Մուտք


Հարցում
  
  
ՈՐ ՍԱՅՏՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎԸ
  
  
   Результат опроса Результаты Все опросы нашего сайта Архив опросов
  
  
Всего голосовало: 403  
  


Block title
Block content


Block title
Block content


Block title
Block content



Գլխավոր
  • Главная
  • Новости
  • Видео
  • Статьи
  • Файлы для minecraft


  • ԺԱՄ



    Главная » 2012 » Июнь » 1 » Այսօր Մահացել է Ժաննա դ’Արկը
    11:35 AM
    Այսօր Մահացել է Ժաննա դ’Արկը

    Այսօր Մահացել է Ժաննա դ’Արկը - Ժաննա դ’Արկ, մահ


    Մահացել է Ժաննա դ’Արկը: 

    Ֆրանսիայի ազգային հերոսուհի, կաթոլիկ եկեղեցու սուրբ Ժաննա դ’Արկը 
    հովվուհի էր: Նա համոզված էր, որ Աստված իրեն է ընտրել՝ լուծելու Ֆրանսիայի ազատագրման խնդիրը: Ազատագրական պատերազմն սկսելու համար դժվարությամբ տեսակցել է Ֆրանսիայի թագաժառանգ Կառլոսի հետ և համոզել նրան վճռական ռազմական գործողություններ սկսել, իսկ ինքը, առաջնորդելով բանակը, 1429թ.-ի մայիսի 8-ին ազատագրել է պաշարված Օռլեան քաղաքը, որի համար ժողովուրդը նրան անվանել է Օռլեանի կույս: 

    Մի շարք հաղթանակներից հետո Ժաննան բանակն առաջնորդել է դեպի Ռեյմս քաղաք, որի ազատագրումից հետո՝ 1429թ.-ի հուլիսի 17-ին, թագադրել է Կառլոսին՝ որպես Կառլոս VII թագավոր: Դրանով վերականգնվել է Ֆրանսիայի պետական անկախությունը: 

    Սակայն ժողովրդական պատերազմի ծավալն ու Ժաննա դ’Արկի մեծ հեղինակությունը վախեցրել են թագավորին ու ֆրանսիական ազնվականությանը: 1430թ.-ի մայիսի 23-ին պաշարված Կոմպիեն քաղաքից հեռանալիս Ժաննա դ’Արկին գերել են անգլիացիների հետ համագործակցող բուրգունդացիները և 10 հզ. ոսկով վաճառել անգլիացիներին: 

    Վերջիններս, մի ամբողջ տարի Ժաննային բանտում պահելով, հայտարարել են, թե նա կախարդուհի է: Ռուան քաղաքում եկեղեցական դատարանը Ժաննային մեղադրել է հերետիկոսության և հմայության համար. 1431թ.-ի մայիսի 30-ին Ինկվիզիցիայի (կաթոլիկ եկեղեցու դատական և քննչական կազմակերպություն) դատավճռով Ռուանի կենտրոնական հրապարակում նրան՝ որպես հերետիկոսի, այրել են խարույկի վրա: 

    Նա ընդամենը 19 տարեկան էր: Այդուհանդերձ, պատերազմն ավարտվել է անգլիացիների պարտությամբ (1453թ.-ի հոկտեմբերի 19-ին), և շուտով ազատագրվել է ողջ Ֆրանսիան: 

    Այսօր Մահացել է Ժաննա դ’Արկը - Ժաննա դ’Արկ, մահ

    1456թ. Ֆրանսիայում նոր դատավարությամբ Ժաննա դ’Արկը հանդիսավորապես արդարացվել է, իսկ 1920թ. կաթոլիկ եկեղեցին նրան դասել է սրբերի շարքը:

    Просмотров: 610 | Добавил: ARTUR15 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
    [ Регистрация | Вход ]
    Случайные файлы

    Copyright MyCorp © 2024